|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լինելու է Ժողովրդական (Cumhur) դաշինքի թեկնածուն 2023 թվականի նախագահական ընտրություններում. ասել է դաշինքի «Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին։
Երկրում հաջորդ համընդհանուր ընտրությունները՝ և՛ նախագահական, և՛ խորհրդարանական, տեղի կունենան Թուրքիայում 2023 թվականի հունիսին։ Իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) և «Ազգային շարժում» (MHP) կուսակցությունները նախկինում ստեղծել էին Ժողովրդական դաշինք:
«Մեր նախագահի թեկնածուն հայտնի է, Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Ես հավատում եմ, որ պարոն Էրդողանը մեծ տարբերությամբ կհաղթի 2023 թվականի հունիսին կայանալիք ընտրություններում, և Ժողովրդական դաշինքը նույնպես նոր հաղթանակ կտանի»,- Բահչելիի խոսքերն է մեջբերում Star թերթը։ .
Հիշեցնենք, որ Ժողովրդական դաշինքի գլխավոր հակառակորդը Հանրապետական-ժողովրդական կուսակցության գլխավորած Ազգային (Millet) դաշինքն է: