|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վերջին հարցազրույցներից մեկում հնչեցրած հայտարարությունները դժգոհություն են առաջացրել Թուրքիայում: Երեկ Ուկրաինայի նախագահը նշել էր, որ Թուրքիան մի կողմից աջակցում է Կիևին կարևոր հարցերում, բայց, մյուս կողմից, հետաքրքիր տուրեր է կազմակերպում ռուսաստանցի զբոսաշրջիկների համար։
Այս խոսքերին ի պատասխան՝ «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հորդորել է Զելենսկիին` «զգույշ լինել» իր հայտարարություններում։
«Զելենսկին պետք է հարգանք ցուցաբերի թուրք ժողովրդի, թուրքական կառավարության և Թուրքիայի Հանրապետության նկատմամբ։ Ավելի լավ կլիներ, եթե Զելենսկին վստահեր թուրք ժողովրդին, ոչ թե Հունաստանին»,- ասել է «գորշ գայլերի» առաջնորդը։
Նա նաև հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը շարունակում է «ջանքեր գործադրել» Ուկրաինայում կայուն և երկարաժամկետ զինադադար հաստատելու համար։