|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրք ազգայնամոլ, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանին կոչ է արել լքել Թուրքիան. հայտնում է Evrensel-ը։
Անդրադառնալով հայազգի պատգամավոր Կարո Փայլանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի նախագծի ներկայացմանը` Բահչելին հայտարարել է. «Նա պետք է ասի, որ Թուրքիայի խորհրդարանն իր խորհրդարանը չէ, կամ էլ թուրքական խորհրդարանի ղեկավարությունը պետք է նրան հեռացնի խորհրդարանից։ Թող գնա` ուր ուզում է։ Թող կապեր հաստատի իր ուզած հայկական սփյուռքի հետ։ Ես նրան խորհուրդ եմ տալիս գնալ Ամերիկա»։