|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան «կոշտ կպատասխանի» Ֆրանսիայում «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղ ազգայնամոլական կազմակերպության արգելքին. հայտնում է Le Figaro- ն:
Ելույթ ունենալով Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կայացած մամուլի ասուլիսում՝ Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ «անհրաժեշտ է պաշտպանել Ֆրանսիայում խոսքի ազատությունը և Թուրքիայից ներգաղթյալների հավաքների ազատությունը»:
Չավուշօղլուն ծայրահեղական «սադրանք» է համարել «Գորշ գայլեր» կազմակերպությունն արգելելու՝ Ֆրանսիայի որոշումը: Նախարարը նաև հավելել է, որ Թուրքիան «կոշտ արձագանքելու է» այս որոշմանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ֆրանսիայի հայաբնակ Դեսին շրջանում թուրք ազգայնամոլները պղծել էին Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը՝ վրան գրելով RTE (Recep Tayip Erdoğan) և Bozkurt (գորշ գայլեր). հենց այս փաստն է, ըստ ֆրանսիական ԶԼՄ–ների, պատճառը թուրքական ազգայնամոլական–ահաբեկչական կազմակերպության գործունեության արգելքի։