|
Փոխարժեքներ
10 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Ինձ համար անհասկանալի է, թե ինչ կար չհասկանալու, երբ ես խոսում էի 25 տարեկան շեմի հետ: Այս մասին հանձնաժողովի նիստում ասաց ՀՌՀ անդամի ընդդիմության թեկնածու Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանի հայտարարություններին:
«Ես ասացի, որ այս նեղ ոլորտի համար սահմանել 25 տարին այն դեպքում, որ 22 տարին բակալավրն է ավարտում, իսկ եթե ուզում է մագիստրատուրայում շարունակել, ստացվում է 24-25: Սահմանադրական օրենքի պահանջն է, որ ունենա նաև մի երեք-չորս տարվա փորձ և ոլորտում հայտնի լինի: Իսկ դուք մեղադրանք եք հնչեցնում, թե ես տարիքային խտրականություն եմ դնում»,-ասաց նա: