| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  7 տարի առաջ - 2017-10-25 11:20
            7 տարի առաջ - 2017-10-25 11:20  
         
                
            Մամուլում լուրեր են շրջանառվում, թե ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վիսկիի գործարան է հիմնել Իրաքում, ձեռք է բերել նաև մոտ 1000 էշ, որոնցով վիսկին լեռնային ճանապարհներով տեղափոխում է հարևան երկրներ:
Լրագրողներն այսօր խորհրդարանում պատգամավորից հետաքրքրվեցին` որքանո՞վ են համապատասխանում այս լուրերը իրականությանը: Պատգամավորը նախ նշեց, որ ոչ մի հարցի չի պատասխանում, ապա, լսելով մամուլում շրջանառվող լուրերը, ասաց. «Ա լավ էլի, ցավդ տանեմ, հավես չունեմ»: Դիտարկմանը՝ Դուք չեք հերքել, պատասխանեց. «էդ գրողը թող հերքի, որ հավայի չգրի»:
Այնուհետև լրագրողները հետաքրքվեցին` շա՞տ է խոշոր եղջերավոր անասուններ արտահանում, քանի որ լուրեր կան, թե իր կողմից արտահանումներ իրականացնելու հետևանքով է միսը թանկացել: Ալեքսանյանն արձագանքեց. «Լսի, էդ օդից որ խոսում ես, որտեղի՞ց ես վեկալել, որ ես տենց գործ եմ անում: Մամուլը ինչ գրում ա, ճիշտ ա՞ գրում: Ես էլ հաստատում եմ, որ ես մի հատ անասունի հետ կապ չունեմ»: