|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արարատի մարզի Այնթապ գյուղի միջհամայնքային ավտոբուսն արդեն երրորդ օրն է` չի աշխատում: Այդ ավտոբուսով երթևեկում էին հիմնականում գյուղի դպրոցականները` դպրոց հասնելու համար: Ըստ լուրերի` երթուղու ծախսերը ֆինանսավորում էր ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը, ով, այս խորհրդարանական ընտրություններում բավարար ձայներ չհավաքելով, դադարեցրել է երթուղու ֆինանսավորումը: Սակայն Yerkir.am-ի հետ զրույցում Մուրադ Մուրադյանը հերքեց այդ լուրերը` ասելով, որ ինքը երբևէ կապ չի ունեցել այդ երթուղու ֆինանսավորման հետ:
«Թող այդ ավտոբուսի վարորդը գա, ես նրան հարցնեմ, թե ես ի՞նչ կապ ունեմ այդ ավտոբուսի հետ, ես որևէ անգամ վճարե՞լ եմ երթուղու ծախսերը: 5 թոռ ունեմ, որ տարբեր քաղաքներում դպրոց են հաճախում, ես ինչպե՞ս կարող եմ նման բան ինձ թույլ տալ»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ է այդ դեպքում ավտոբուսի շահագործման հարցը կապվում իր անվան հետ, Մուրադ Մուրադյանը պատասխանեց, թե որոշ սրիկաներ են նման լուրեր տարածում: