|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տունը համեմատել է «ոսկե վանդակի» հետ: Նա ասել է, որ դեռ հարմարվում է Սպիտակ տանը:
«Ես առավոտյան արթնանում եմ, նայում Ջիլին եւ հարցնում՝ «Որտե՞ղ ենք մենք, գրողը տանի»»,-կատակել է Բայդենը:
Նա հավելել է, որ դեռ չի հարմարվել տան անձնակազմին: «Ես ինձ անհարմար եմ զգում»,-ասել է Բայդենը՝ նշելով, որ չի սովորել , որ ինչ-որ մեկն իրեն «մեկնում է պիջակը»:
Բայդենը նշել է, որ նա 100 եւ ավելի անգամ գտնվել է Օվալաձեւ գրասենյակում, սակայն երբեք չի ապրել Սպիտակ տան բնակելի հատվածում: Չնայած նրան, որ նստավայրն իր համար նոր է, Բայդենն ասել է, որ լիովին խորացել է նախագահի աշխատանքում: