|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ ելույթ ունենալով Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել բյուջեի դեֆիցիտը 3,7 տրիլիոն դոլարով կրճատելու ծրագրին:
Այն առաջարկվել է սենատորների երկկուսակցական խմբի կողմից, որը հայտնի է որպես «վեցի ավազակախումբ». տեղեկացնում է mignews.com-ը:
Ըստ Օբամայի` այդ առաջարկը հավասարակշռված փոխհամաձայնություն է, որը ներառում է ծախսերի կրճատում, սոցիալական ապահովության համակարգի վերակառուցում, նաեւ Հարկային օրենսգրքի վերամշակում:
Տնտեսվելիք 3,7 տրիլիոնի 74 տոկոսը կստացվի ծախսերի կրճատումից, 26 տոկոսը` նոր հարկերից:
ԱՄՆ վարչակազմը համաձյանել է ընդունել այդ «դաժան» ծրագիրը` պետպարտքի վերի սահմանի բարձրացման պայմանով: 2011 ֆինանսական տարվա բյուջետային դեֆիցիտը, ըստ կանխատեսումների, կկազմի մոտ 1,5 տրիլիոն դոլար: Այժմ վարչակազմին մնում է ընդամենը 2 շաբաթ դեֆոլտից խուսափելու համար, որը կարող է տեղի ունենալ օգոստոսի 2-ից հետո, եթե Կոնգրեսը չքվեարկի պետական պարտքի վերին սահմանի բարձրացման օգտին: Սպիտակ տունն առաջարկում է 2,4 տրիլիոն դոլարը: