|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, չորեքշաբթի հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պյերը:
Ինքը՝ Բայդենն, ավելի վաղ հայտարարել էր, որ այս պահին իմաստ չի տեսնում բանակցություններ վարել Պուտինի հետ։
«Նախագահը խորապես համոզված է, որ Ռուսաստանը պետք է կամ ընդունի լուրջ առաջարկը բանտարկյալների փոխանակման վերաբերյալ, որը մենք առաջ ենք քաշել, կամ լուրջ հակափաստարկ ներկայացնի բանակցելու համար։ Սակայն, կրկնեմ, նա մտադիր չէ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ»,-պարզաբանել է Ժան Պիերը ճեպազրույցի ժամանակ։
Ընդ որում, նա հավելել է, որ ամերիկյան վարչակազմը շարունակում է կապ պահպանել Մոսկվայի հետ կալանավորների փոխանակման հեռանկարների վերաբերյալ: