|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է դեկտեմբերի 12-ին Սպիտակ տանը հանդիպման, փոխանցում է ТАСС-ը։
«Նախագահ Բայդենը երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 12-ին, հրավիրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հանդիպել Սպիտակ տանը», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ երկու պետությունների ղեկավարները կքննարկեն Ուկրաինայի ներկայիս կարիքները և «կրիտիկական պահին ԱՄՆ-ի կողմից շարունակական աջակցության կենսական անհրաժեշտությունը»։
Ինչպես պարզաբանել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, Բայդենը մտադիր է «ընդգծել Ուկրաինայի ժողովրդին աջակցելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը»։