|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ընդունել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը՝ Թուրքիայում եռակողմ խաղաղության բանակցություններ անցկացնելու Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ, սակայն կարևոր է, որ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին պատրաստ լինեն նստել բանակցությունների սեղանի շուրջ, հայտարարել է Սպիտակ տունը։
«Նախագահը նշել է, որ բաց է դրա համար, եթե բանը հասնի դրան, սակայն նա ցանկանում է, որ երկու առաջնորդներն էլ և երկու կողմերը միասին նստեն բանակցությունների սեղանի շուրջ», -ըստ BBC-ի՝ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Զելենսկին միաժամանակ պատրաստակամություն է հայտնել հանդիպել Թրամփի և Պուտինի հետ։