|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է ղեկավարների մակարդակով Ռուսաստանի հետ բանակցություններ վարել ցանկացած վայրում։
«Ես հաստատել եմ Ուկրաինայի պատրաստակամությունը՝ ձեռնարկելու խաղաղության տանող հետագա քայլեր: Մենք պատրաստ ենք հանդիպումների ղեկավարների մակարդակով՝ ցանկացած ձևաչափով և աշխարհագրական ցանկացած կետում», - գրել է նա X-իր միկրոբլոգում՝ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցներից հետո։