|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի հետ ցանկացած ձևաչափով, որին կհամաձայնվեն կողմերը և որտեղ վերջիններս կարող են առաջընթաց գրանցել»,- արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ապագայի և դրա շուրջ ամերիկյան կողմի դիրքորոշման հետ:
Պետքարտուղարությունն իր պատասխանում ընդգծել է.
«Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին։ Մենք պատրաստ ենք աշխատել երկու կողմի հետ ցանկացած ձևաչափով, որի շուրջ կողմերը կարող են գալ համաձայնության և որտեղ կարող են գրանցել առաջընթաց»,- հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից: