|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել նոր իրավիճակի առիթով։ Արդեն իսկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի՝ COVID-19-ի բռնկմամբ պայմանավորված ԵԱՀԿ-ն դադարեցրել է դիտարկումները։ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հաջորդում է դրան։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) դիմում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին՝ վերահաստատել հրադադարի ռեժիմը պահպանելու իրենց հանձնառությունը և զերծ մնալ ցանկացած սադրիչ գործողությունից, որը կարող է խորացնել առանց այդ էլ լարված իրավիճակը։
«Հաշվի առնելով հանգամանքը, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է ուղղված բացառապես վիրուսի տարածման դեմ պայքարին և վարակակիրներին բուժելուն, մենք կողմերին կոչ ենք անում կիրառել հնարավորինս զսպվածությունը՝ լարվածության ռիսկը նվազեցնելու համար, ներառյալ` օգտագործելով առկա ուղիղ կապի հնարավորությունը»,-հայտարարում են նրան։
Չնայած միջազգային ճանապարհորդության սահմանափակումներին՝ համանախագահները վստահեցնում են իրենց միջնորդական ջանքերը առանց ընդհատումների ՝ մնալով սերտ կապի մեջ միմյանց և կողմերի հետ: