|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կեղծ ու ոչ համոզիչ է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին:
«Զինադադարի կոչերը նրանց համար, ովքեր տարիներ ի վեր չեն կարողացել լուծում գտնել Ադրբեջանի արդարացի պահանջի համար Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, համոզիչ և անկեղծ չեն», - Աքարի խոսքերն է մեջբերում է Sabah թերթը:
Նշվում է, որ Աքարը այս հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա) նախագահների կոչը հայ-ադրբեջանական հակամարտության գոտում հրադադարի վերաբերյալ:
Աքարը հավելել է, որ Թուրքիան «մինչև վերջ լինելու է Ադրբեջանի եղբայրական ժողովրդի կողքին` իրենց տարածքները վերադարձնելու պայքարում»: