|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անընդունելի է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հասնելու համար:
«Անընդունելի է, որ այժմ Մինսկի խումբը պահանջում է հրադադար հաստատել Լեռնային արաբաղում: Նրանք պետք է պահանջեն, որ Հայաստանը նախ դուրս գա Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներից»,- հինգշաբթի հայտարարել է թուրքական հանրապետության նախագահը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին «Երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքի հիման վրա:
Բացի դրանից` Կիպրոսի 30 տոկոսից ավելին, Սիրիայի հյուսիսային շրջանները բռնազավթած, Իրաքի հյուսիս ներխուժած և տեղի բնակչությանը մեծ արհավիրքներ պատճառած Թուրքիայի ղեկավարը դիմել է Հայաստանին՝ պահանջելով «հրաժարվել Թուրքիայի վերաբերյալ ստի և ապատեղեկատվության հոսքից, քանի որ դա նրանց (Հայաստանին) չի փրկի», իսկ «Հայաստանի նման ավազակապետությանն» աջակցող պետություններին զգուշացրել է, որ «պատասխան են տալու մարդկության խղճի առջև»: