|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը համարել է ոչ ճիշտև անընդունելի։
«Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է կարգավորել ցանկացած հակամարտություններ, այդ թվում՝ ղարաբաղյան»,- «Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ՝ ասել է Վլադիմիր Պուտինը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «France 2» հեռուստաընկերության եթերում Ռուսաստանին մեղադրել է վերջերս նպատակաուղղված սադրանքներով Հայաստանի ու Ադրբեջանի միջև բախումներ հրահրելու համար, որի նպատակը կովկասյան տարածաշրջանի, և ոչ միայն, ապակայունացումն է։ Այս մասին գրել էր «Ռոյթերզ»-ը։