|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հեռախոսազանգին, քանի որ նա երբեք չի հրաժարվում երկխոսությունից՝ հանուն կոնյունկտուրային գաղափարական բնազդների: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Պուտինն ու Մակրոնը հուլիսի 1–ին հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է ավելի քան երկու ժամ:
«Ինձ թվում է՝ պատաասխանն ակնհայտ է։ Պատասխանի էությունը այն սկզբունքներն են, որոնցով առաջնորդվում է Ռուսաստանի նախագահը։ Իրապես քաղաքավարի մարդ, հեռատես քաղաքական գործիչ, որը երբեք հանուն ինչ-որ կոնյուկտուրային գաղափարական բնազդների երկխոսությունից չի հրաժարվում»,-ասել է Լավրովը լրագրող Պավել Զարուբինին։
Տեսանյութը հրապարակվել է «Զարուբին» Telegram-ալիքում։
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, իրանա-իսրայելական առճակատումը և Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածները: Առաջնորդները պայմանավորվել են շարունակել շփումները՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ դիրքորոշումների հնարավոր համակարգման նպատակով։