|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՆԱՏՕ-ն Patriot հակահրթիռային համալիրները Թուրքիայում տեղակայել է ոչ միայն Սիրիայից, այլ նաեւ Իրանից եկող սպառնալիքներից պաշտպանվելու համար. RT-ին տված հարզազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ներկայացնելով վերլուծաբանների կարծիքներ:
Նախարարը հավելել է, որ եթե վերլուծաբանները չեն սխալվում, ուրեմն «դա ավելի ռիսկային է, քանի որ լրացուցիչ գայթակղություններ է առաջացնում»:
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ եւս մտահոգություն էր հայտնել թուրք-սիրիական սահմանին Patriot-ներ տեղակայելու վերաբերյալ, սակայն, ի պատասխան, ՆԱՏՕ-ի գլխավոր քրատուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ Ռուսաստանն իրավունք չունի միջամտելու այդ հարցին: