|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ավելի սերտ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ:
Անտոնիո Գուտերեշը լրջորեն մտահոգված է քաղաքացիական անձանց վրա շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ:
Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում բարեխղճորեն և շտապ ձեռնարկել այն կոնկրետ միջոցները, որոնք պայմանավորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ, ինչպես նաև կատարել իրենց նախկին պարտավորությունները:
Նա կողմերին կոչ է անում շարունակել կառուցողական երկխոսությունը և ակտիվացնել ջանքերը խաղաղ կարգավորման համար՝ Մինսկի խմբի համանախագահների օգնությամբ: