|
Փոխարժեքներ
04 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.79 |
| EUR | ⚊ | € 421.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.7586 |
| GBP | ⚊ | £ 491.18 |
| GEL | ⚊ | ₾ 139.29 |
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, որոնք հաջողությամբ իրականացնում են այդ առաքելությունը, իսկ Եվրոպական Միությունը լիովին աջակցում է նրանց ջանքերին: Այս մասին ԵՄ Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով Ալիև-Փաշինյան հանդիպմանը:
Չանտեսելով Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը՝ նա հուսադրեց, որ առաջիկա ամիսներին այս խնդրում նկատելի առաջընթաց կլինի:
Ինչ վերաբերում է ՀՀ-ի ղեկավարության կողմից տարվող` կոռուպցիայի դեմ պայքարին՝ Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ն աջակցելու է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին՝ առաջարկելով նոր իրավական ակտեր և ստեղծելով նոր ինստիտուտներ: