|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԼՂ հակամարտության հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպում է նախատեսվում, կոնկրետ ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է. հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
«Ինձ հայտնի է, որ նման հանդիպման հնարավորությունը քննարկվում է: Անցկացման կոնկրետ օրվա, տեղի մասին որոշում չի կայացվել: Հիմա կողմերը հենց շփումների մեջ են այն նպատակով, որ հասկանան` ինչպիսի՞ն կարող է լինել այդ հանդիպումը, և ամենակարևորը` ինչպիսի՞ն կարող է լինել դրա կոնկրետ արդյունքը: Այդ պատճառով ժամկետների մասին խոսելը վաղ է: Սակայն կրկնեմ, որ քննարկումը բավական ակտիվ է, խոսքը հավանորեն մոտակա շաբաթների մասին է: Ձևաչափի մասին խոսելն էլ վաղ է»,- ըստ РИА Новости-ի` ասել է նա: