|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վիեննայից առաջ եւ Վիեննայից հետո հրապարակված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում կան ուղերձների ուղենիշային որոշակի տարբերություններ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ հավելելով, որ Վիեննայի հանդիպումից առաջ, բացելով որոշ փակագծեր, համանախագահները ձեւակերպել էին բանակցային 6 տարրերը։ Նրա խոսքով՝ երեք սկզբունքներն ու վեց տարրերը պետք է լինեն հակամարտության արդար եւ տեւական կարգավորման հիմքը։
«Նման հաստատում ենթադրում էր, որ հղում կապահովվի նաեւ հանդիպումից հետո հրապարակվող հայտարարությունում։ Մինչդեռ, Վիեննայից առաջ արված հայտարարությունում նշված բանակցային 6 տարրերը ոչ միայն բացակայում են գնահատական տվող հայտարարության բնագրում, այլև շեշտադրումները գնում են այլ հրամայականների վրա՝ խաղաղ միջավայրի կայացում, հրադադարի վերահաստատում, մարդասիրական գործողությունների իրականացում եւ ուղիղ հաղորդակցության բարելավում»,- նշեց Շահան Գանտահարյանը՝ եզրափակելով, որ գնահատական տվող հայտարարությունում վեց տարրերի շրջանցումը, փաստորեն, շեշտում է նախաբովանդակային կետեր, ինչը անուղղակի ընդգծում է բանակցությունների վերահայեցակարգումի անհրաժեշտությունը: