|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ Պետդումայի ստորին պալատի պատգամավորները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման, մարդկային կորուստների կապակցությամբ և վճռականորեն դատապարտել ուժի կիրառումը։ Դուման պատրաստակամություն է հայտնել ցուցաբերել միջնորդական օգնություն իրավիճակի խաղաղ կարգավորման համար և նախապատրաստվում է Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադարի կոչ անել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Պետական դուման հայտարարում է կրակի անհապաղ դադարեցման, տարածաշրջանում առճակատման սրումը թույլ չտալու անհրաժեշտության և իրավիճակի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չլինելու մասին: Պետական դումայի պատգամավորները կոչ են անում կողմերին՝ շուտափույթ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդել իրավիճակի կայունացման հարցում»,- ասվում է Դումայի ստորին պալատի նախագծի տեքստում։