|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հանրային խորհուրդն այսօր Քարահունջում պեղումների դադարեցման անհրաժեշտության մասին կոչով դիմել է կառավարությանը: Բնապահպանական հարցերով հանձնաժողովի ղեկավար Կարինե Դանիելյանը հայտարարել է, որ իրեն դիմել է Պարիս Հերունիի դուստրը: Հերունին իր ժամանակին հետազոտություն է անցկացրել եւ պարզել, որ Քարահունջն աշխարհում առաջին ամենահին աստղադիտարանն է, որն ավելի քան 7 հազար տարեկան է:
«Սակայն այժմ այնտեղ, Նանա Հերունիի խոսքով, հնագետ Աշոտ Փիլիպոսյանի եւ նկարիչ Աշոտ Ավագյանի թիմը լուրջ խախտումներով պեղումներ են անցկացնում «Զորաց քարեր» համալիրում: Բացի այդ, նրանք պնդում են, որ Քարահունջը առնվազն 4 հազար տարեկան է եւ աստղադիտարան չէ»,- նշել է նա: Դանիելյանն առաջարկել է երկու կողմերի մասնակցությամբ քննարկումներ անցկացնել՝ օբյեկտիվ եզրակացության հասնելու համար: