|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Քարահունջում պեղումներ են սկսվել, պեղումներին զուգահեռ աղմուկ է սկսվել Քարահույջի շուրջ: Մասնագետները պնդում են, որ պեղումներ անվան տակ տեղի է ունենում վանդալիզմ: Անգամ քաղաքացիական նախաձեռնություն է ստեղծվել ««Պեղումներ» անվան տակ կատարվող գործողությունների դեմ» անունով: Նախաձեռնության անդամներից Վարազդատ Կարապետյանը այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ նշեց, որ պեղումների շղարշի ներքո բարբարոսական գործողություններ են տեղի ունենում:
«Քարահունջը աստղադիտարան է, ոչ թե դամբարանադաշտ: Հնչող հակափաստարկները գիտական հենք չունեն: Կատարված պեղումների վերաբերյալ հստական գնահատական ունենք, որը նամակի տեսքով ներկայացրել ենք կառավարությանը»,-ասաց Վարազդատ Կարապետյանը:
Նախաձեռնության անդամները վարչապետին ուղղված նամակում պահանջում են ուշադրություն դարձնել Քարահունջում իրականացվող «վանդալիզմին» և պեղումները դադարեցնել: