կարևոր
790 դիտում, 2 ժամ առաջ - 2026-07-09 12:21
Հասարակություն

Քարահունջում գայլի հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Երևան․ ԲԿ-ի տնօրեն

Քարահունջում գայլի հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Երևան․ ԲԿ-ի տնօրեն

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրում գայլի հարձակման հետևանքով տուժած վեց քաղաքացիներից հինգը, այդ թվում՝ մեկ երեխա, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մեկին նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու նպատակով կտեղափոխեն Երևան։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը՝ նշելով, որ դուրս գրված պացիենտների վիճակը եղել է թեթև և միջին ծանրության։

«Մեկ պացիենտ հոսպիտալացվել է դեմքի և գլխի շրջանում պատռված-կծած վերքերով։ Նա պատրաստվում է տեղափոխվել Երևան՝ մասնագիտացված բուժօգնություն ստանալու նպատակով։ Անհրաժեշտ առաջնային բուժօգնությունը ցուցաբերվել է, կատարվել է վերքերի մշակում և կարում, սակայն առկա է դեմքի շրջանի նյարդերի վնասում, ինչի պատճառով անհրաժեշտ է նեղ մասնագիտական միջամտություն»,- նշել է բուժհաստատության ղեկավարը։