|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ` ժամը 15.10-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի հանդամասում գայլը հարձակվել է նույն գյուղի 5 բնակիչների վրա և նրանց տարբեր աստիճանի վնասվածքներ պատճառել:
Yerkir.am-ը Եղեգնաձորի բժշկական կենտրոնից տեղեկացավ, որ երեկ հիվանդանոցում ամբուլատոր բուժում են ստացել և դուրս գրվել տուժածներից` 31-ամյա Սիլվա Սմբատյանն ու Արմեն Խաչատրյանը: Իսկ 50-ամյա Գյուլնարա Սարգսյանը, 37-ամյա Գայանե Մանուկյանն ու նրա հասակակից Սաթենիկ Մինասյանը դեռևս գտնվում են հիվանդանոցում: Բժիշկները կատարել են տուժածների վերքերի առաջնային մշակում, կատաղության և փայտացման դեմ ներարկումներ: Նրանց վիճակը գնահատվում է բավարար: