|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր Yerkir.am-ի լրագրողը ԼՂՀ-ում կայացած ասուլիսի ժամանակ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվել է, թե կրակի դադարեցման վերաբերյալ բանակցությունները կոնկրետ ո՞ր կողմերի միջև են ընթանալու։ «Նախ պետք է հստակ տարբերենք պայմանագիրը պայմանավորվածությունից , հրադադարի պայմանագիրը կնքվել է 1994թ-ին և գործում է մինչ օրս, և Ադրբեջանը պետք է հետևի այդ պայմանագրի տարրին և ոգուն։ Իսկ վերջին պայմանավորվածությունը վերաբերվում է թե Ադրեջանին և թե Ղարաբաղին, չի կարող այնպես լինել, որ Արցախը մասնակցություն չունենա: Այսինքն դա ընդհանուր գործընթաց է, որին բոլորն էլ մասնակցում են»,- պատասխանեց նա։ Բաբայանը նկատեց նաև, որ եթե ձեռք է բերվել պայմանավորվածություն, ապա այն ձեռք է բերվել ամենաբարձր մակարդակով։