|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ֆրանսիան ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգթոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված փաստաթղթերի ստորագրումը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«ԱՄՆ աջակցության շնորհիվ ձեռք բերված արդյունքները կարևոր քայլ են։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը և վավերացումը կամբողջացնի այս գործընթացը։ Այս համատեքստում Ֆրանսիան աջակցում է կողմերի համատեղ կոչին՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումը և սահմանների բացումը՝ հարգելով պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրում ամրագրված սկզբունքները, պետք է թույլ տան Հարավային Կովկասին դառնալ խաղաղության և բարգավաճման գոտի՝ տարածաշրջանի բնակչության օգտին», - ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ նշելով, որ ֆրանսիական կողմը ապագայում կշարունակի ակտիվորեն աջակցել խաղաղության գործընթացին։