|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում Էր-Ռիադում կկայանա Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև բանակցությունների լրացուցիչ փուլը. այն տեղի կունենա ռուսական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումից հետո, հաստատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Կիևն ու Վաշինգտոնը կարող են բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել։
«Այժմ ուկրաինական պատվիրակությունը մնում է Սաուդյան Արաբիայում և չի վերադառնում, որպեսզի ռուս-ամերիկյան բանակցությունների ավարտից հետո նրանք նույնպես կարողանան խորհրդակցություններ անցկացնել, այսինքն՝ բանակցությունները կշարունակվեն որոշ ժամանակով», - ասել է Լեշչենկոն ուկրաինական Rada հեռուստաալիքի եթերում։