|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«ՌԻԱ Նովոստի»-ին հայտնի ենէ դարձել Թուրքիայի նախագահի կողմից Արցախի հակամարտության գոտի թուրքական զորքեր ուղարկելու մասին հրամանագրի մանրամասները։
«Միասնական կենտրոնի տեղը որոշելու է Ադրբեջանը: Կենտրոնը գործարկվելու է ռազմական անձնակազմի և, անհրաժեշտության դեպքում, քաղաքացիական մասնագետների կողմից: Կենտրոնի աշխատանքն ուղղված է լինելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ապահովելու քայլերի լույսի ներքո, որոնք արտացոլված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ-ի համապատասխան բանաձևերում»,- ասված է հրամանագրի նախագծում:
«Ադրբեջան ռազմական անձնակազմ ուղարկելը համապատասխանում է նաև Թուրքիայի ազգային շահերին»,- ասվում է փաստաթղթում:
Առաքելության շրջանակը, անձնակազմի թվաքանակը որոշելու է Թուրքիայի նախագահի վարչակազմը: