|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Սիրիայից ավելի քան հազար գրոհայիններ հոկտեմբերի 16-ին ուղարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: ՌԻԱ «Նովոստի»-ի աղբյուրի տեղեկություններով՝ ևս հազար գրոհային սպասում է Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու իր հերթին:
«Նախորդ ուրբաթ ավելի քան հազար գրոհային ուղարկվել է կռվելու Լեռնային Ղարաբաղում, պատրաստվում է ևս մեկ խմբի տեղափոխում առաջիկա օրերին»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադը լրատվական գործակալությանն ասել էր, որ Թուրքիան Սիրիայից ու այլ երկրներից ահաբեկիչներին օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: