|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հրահանգել է ձևավորել աջակցության ու տեղեկատվության փոխանակման ժամանակավոր խումբ՝ ԵՄ զինվորական, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված տարբեր ծառայությունների միջև. հայտնում է Yerkir.am-ը՝ ռուսական ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալությանը հղումով։
Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է.
«Այս խումբը ստեղծվում է ժամանակավոր աջակցման նպատակով, կորոնավիրուսի դեմ պայքարում տեղեկատվության փոխանակումը դյուրացնելու, քաղաքացիական իշխանություններին ռազմական աջակցություն ապահովելու համար: Այս քայլն իրականացվում է ապրիլի 6-ին ԵՄ պաշտպանության նախարարների տեսակոնֆերանսի ժամանակ կայացրած որոշման համաձայն»։
Միևնույն ժամանակ հավելվում է նաև, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ զինվորականներն արդեն իրենց աջակցությունն են ցուցաբերել արտերկրից ԵՄ քաղաքացիների վերադարձի, բժշկական սարքավորումների ու պարագաների, ինչպես նաև ԵՄ երկրներով կորոնավիրուսով հիվանդներին տեղափոխելու հարցում: