|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցը. այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի-ն՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցը. հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:
«Քննարկվել են կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: Նիկոլ Փաշինյանը տվյալ համատեքստում նշել է ռուսական կողմի ցուցաբերած աջակցության համար մեծ երախտագիտությունը»,- պարզաբանվում է հաղորդագրությունում, ու միևնույն ժամանակ հստակեցվում, որ կողմերը անդրադարձել են նաեւ երկկողմ համագործակցության ակտուալ հարցերին, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությանը: Բացի այդ, համաձայնեցվել է առաջիկա շփումների գրաֆիկը: