|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին զգուշացրել է, որ Իրանը չի հանդուրժի իր սահմանին ահաբեկիչների ներկայությունը, որոնց դեմ Իրանը պայքարել է տարիներով. հայտնում է The Tribune-ը:
«Ռոհանին չի մանրամասնել, բայց Հայաստանը մեղադրում է Անկարային Թուրքիայի աջակցությունը վայելող ահաբեկիչներին ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի դեմ ուղարկելու մեջ»,- գրում է լրատվամիջոցը:
«Իրանը ոչ մեկին թույլ չի տա որևէ պատճառաբանությամբ ահաբեկիչներ բերել իր սահմանին մոտ, որոնց դեմ Իրանը տարիներով է կռվել: Դա անընդունելի է, և մենք դա ասել ենք հարևան երկների պաշտոնյաներին»,- Ռոհանիի խոսքերն է մեջբերում նախագահական կայքը:
Իրանի նախագահը նաև զգուշացրել է, որ հակամարտությունը կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի: