|
Փոխարժեքներ
30 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Վրաստանը կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անցկացվող համատեղ զորավարժություններին: Այդ մասին Գաբալայում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է Վրաստանի ՊՆ ղեկավար Լևան Իզորիան. հայտնում է Интерфакс-Азербайджан-ը:
Նրա խոսքով` Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարներն այսօր քննարկել են տարածաշրջանում անվտանգությանն առնչվող հարցեր:
«Մենք հանդիպման ընթացքում հաստատել ենք միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը»,- հավելել է նա:
Ըստ Իզորիայի` Գաբալայում կայացած հանդիպումը կարևոր էր «իրենց ժողովուրդների անվտանգության ապահովման» տեսանկյունից: