|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ամառային վարժանքների ընթացքում մեծ ուշադրություն կհատկացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություններին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Հունիսի 1-ին զինված ուժերում սկսվում է ամառային ուսումնական շրջանը... Մեծ ուշադրություն է նվիրվելու ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություններին, «ՍՄՈԱ պլյուս»-ի (խմբ.՝ ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների և երկխոսության գործընկերների խորհրդակցություն) շրջանակներում համատեղ հակաահաբեկչական զորավարժություններին», - ասել է նա ռազմական գերատեսչությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։
ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով՝ նախատեսված միջոցառումների կատարումը թույլ կտա ապահովել բանակի և նավատորմի պատրաստվածության պահանջվող մակարդակը, ազգային շահերի պաշտպանության և ռազմաքաղաքական իրադրության փոփոխություններին արդյունավետ արձագանքման խնդիրների կատարումը: