|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքական Քոնյա քաղաքում շարունակում են «Անատոլիական արծիվ 2021» միջազգային թռիչքամարտավարական զորավարժությունները, որոնց մասնակցում են ադրբեջանական օդուժի զինվորները:
Ինչպես փոխանցում է Minval.az-ը՝ հղում անելով երկրի ՊՆ մամուլի ծառայությանը, զորավարժությունների հերթական օրը Ադրբեջանի ռազմաօդային ուժերի անձնակազմը հերթական մարտական հանձարարությունններն է իրականացրել՝ ոչնչացնելով պայմանական հակառակորդի ցամաքային և օդային թիրախները:
Ըստ առաջադրանքի ռազմական օդաչուներն իրականացրել են օդային հերթապահություն, հայտնաբերել և ոչնչացրել են պայմանական հակառակորդին, որն օդային տարածքը խախտելու փորձ է կատարել: