|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ուրուգվայ շարունակվող աշխատանքային այցի շրջանակներում Արցախի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ուրուգվայի մի խումբ օրենսդիրների, հանրային գործիչների և գիտնականների նախաձեռնությամբ 2016 թվականին ստեղծված «Ուրուգվայում Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամների հետ։
Պատվիրակության ղեկավար ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը կարևորել է ֆորումի գործունեությունը և համոզմունք հայտնել, որ կառուցի անդամների ջանքերով Ուրուգվայում կհաջողվի շարունակել արդյունավետորեն պաշտպանել Արցախի շահերը, բարձրացնել ԱՀ մասին իրազեկվածության աստիճանը, ինչպես նաև նպաստել Ուրուգվայի և Արցախի միջև երկկողմ ու բազմաշերտ հարաբերությունների զարգացմանը։
Ֆորումի անդամների խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության գործընթացները։
Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Ֆորումի գործունեության վերաբերյալ: Նախանշվել են Արցախի միջազգային ճանաչման և Ուրուգվայի հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ հետագա քայլերը։