կարևոր
2830 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-03 12:18
Քաղաքական

Հայաստանն ունի հանձնառություն տեր կանգնելու Արցախի անկախությանն ու անվտանգությանը. Անդրանիկ Թևանյան

Դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է և մենք ուենք հումանիտար-անվտանգային լուրջ ճգնաժամ։ Ականատես ենք լինում մի վիճակի, երբ «Լաչինի միջանցքը փակ է» վերնագիրը սովորական լրահոս է դարձել և դա տեղի է ունեցել իշխանությունների գործուն միջամտությամբ, որովհետև իրենք ամեն ինչ անում են որպեսզի Լաչինի միջանցքը փակ է նախադասությունը դառնա սովորական լրահոսի մաս։ Այս մասին Ազգային Ժողովում ընդդիմության կողմից հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Մենք անմիջապես նախաձեռնել էինք ԱԺ տեքստ, որտեղ դատապարտել էինք Ադրբեջանի հանցավոր գործողությունները, մեր զորակցությունն էինք հայտնել Արցախի ժողովրդին, կոչ էինք արել  որպեսզի ՌԴ խաղաղապահները իրենց մանդատի շրջանակներում առավելագույնս արդյունավետ գործել, նաև մեր զորակցությունն էինք հայտնել նրանց և բացի այդ նշել էինք մեր այն սկզբունքային մոտեցումները որոնք վերաբերվում էինք Արցախին՝ այսինքն ենք գտնում ենք, որ Արցախի ինքնորոշման իրավունքի հետապնդումն է, որ պետք է լինի Հայաստանի քաղաքական օրակարգում, մենք համոզված ենք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և կարծում ենք, որ ՀՀ-ն ունի հանձնառություն Արցախի անվտանգության և այլ հարցերին տեր կանգնելու։ Այս կետերի շուրջ է, որ իշխանությունները մեզ հետ համաձայն չեն, և այդ պատճառով մեր հայտարարությունը չընդունվեց»,- ասաց նա։

Նրա խոսքով ընդդիմությունը հետագայում նախաձեռնել է նոր հայտարարության տեքստ, որը որոշակի ժամկետում կներկայացվի ԱԺ-ում․ «Հայաստանի իշխանությունները Ղարաբաղը դիտարկում են որպես Ադրբեջանի մաս, մենք՝ ոչ, ՀՀ իշխանությունները գտնում են, որ Արցախի ինքնորոշման իրավունքի հարց պետք է չլինի Հայաստանի օրակարգում, մենք հակառակ կարծիքին ենք, ՀՀ իշխանությունները հրաժարվում են այն իրական հանձնառությունից, որը նախատեսված է մեր օրենսդրությամբ, այսինքն Ղարաբաղյան շարժման արդյունքում առաջացած պետությունը չի կարող ասել՝ Ղարաբաղը հանձնենք, որ խաղաղ ապրենք։ Ահա այս սկզբունքային տարաձայնությունների շրջանակում է, որ մենք ընդհանուր հայտարարի չենք գալիս գործող իշխանությունների հետ»,- ասաց պատգամավորը։

Խոսելով Լաչինի միջանցքի փակման պատճառների մասին Անդրանիկ Թևանյանը նշեց, որ այս վիճակը ստեղծվել է 2018 թվականի մայիսի 9-ից․ «Եթե հիշեք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտում և համադրեք այդ խոսքերը այսօրվա նրա հայտարարությունների հետ, ապա դրանք իդենտիկ են։ Մայիսի 9-ին Փաշինյանը ասաց, որ ինքը չի բանակցելու Ղարաբաղի հարցով, որովհետև նման մանդատ չունեմ, ասաց թող Ղարաբաղցիները բանակցեն, մենք Հայաստանի կողմից ենք խեսելու, հիմա էլ են նույն բանն ասում, ասում են մենք ինչ կապ ունենք Լաչինի միջանցքի բանակցությունների հետ, թող Ղարաբաղցիները Բաքվի հետ լեզու գտնեն»,- ավելացրեց նա։