|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սեպտեմբերի 2-ին Ուրուգվայում մեկնարկելու է «Լեռնային Ղարաբաղի ֆորումը»՝ նվիրված Արցախի անկախության հռչակման 25-ամյակին: Ուրուգվայի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ ֆորումը միավորելու է սոցիալական ակտիվիստների, գիտնականների եւ օրենսդիրների, որպեսզի նպաստեն Ուրուգվայի դիրքորոշմանը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ֆորումին մասնակցելու են սենատորներ եւ պատգամավորներ, պատմաբաններ, մարդու իրավունքների պաշտպաններ, նաեւ Միացյալ Նահանգներում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
2015թ. հունվարի 4-ին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը եւ նրա ինքնորոշման իրավունքը: