|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 11։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի»-ից ծայրահեղ ծանր վիճակում՝ դանակահարված, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս վնասվածքը ստացել է պարանոցի մասում և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 60-ամյա Լևոն Ասատրյանն էր։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, նա զբաղվում է պտուղ-բանջարեղենի վաճառքով, իսկ վիճաբանությունը ծագել է ապրանքի քաշի պատճառով: