կարևոր
1219 դիտում, 18 ժամ առաջ - 2025-06-13 17:15
Հասարակություն

«Հանե՛ք նախագիծը», «Հետ չեմ քաշի»․ ՔՊ-ականների վեճը՝ աղմկահարույց օրինագծի շուրջ

«Առաջարկել են նախագիծը հետ քաշել և մտնենք ավելի խորքային քննարկումների փուլ»,- ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ քննադատելով ՔՊ-ական Հայկ Սարգսյանի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին աղմկահարույց նախագծին։ Քոչարյանի խոսքով մի շարք խնդիրներ կան նախագծի հետ կապված, որոնք պետք է բացառվեն, կան առաջարկներ, որոնք պետք է ներառվեն։ Հայկ Սարգսյանն իր եզրափակիչ ելույթում նշեց, որ Անդրանիկ Քոչարյանն ուրախ է եղել, որ նախագիծը կոմիտեի նիստում դրական եզրակացություն է ստացել։ Նա նշեց, որ Քոչարյանը նախագծին կողմ է եղել, ինչին արձագանքելով Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «տենց բան չկա, կեղծ բաներ ես ասում»։

Անդրանիկ Քոչարյանն ու Հայկ Սարգսյանը վիճաբանացեին։ Գումարի դիմաց բանակից ազատվելու կամ քիչ ծառայելու մասին նախագծին ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը մի քանի ժամ քննարկելուց հետո դրական եզրակացություն չտվեց՝ 5 կողմ, 4 դեմ ու 1 ձեռնպահ ձայներով։ Ձեռնպահ էր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: