|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն մի քանի օր է՝ օպերայի եւ բալետի թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը թատրոն չի գնում:
Yerkir.am-ի հետ զրույցում Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Սուրեն Աղաբաբյանը նշեց, որ իրենք խոսել են Խառատյանի հետ, և նա տեղեկացրել է, որ հիվանդ է:
«Ինչպես մեզ հավաստիացրեց, առողջական խնդիրների պատճառով էլ չի գալիս թատրոն: Բնականաբար, երբ կգա, իր անաշխատունակության թերթիկն էլ կներկայացնի, կխոսենք իրար հետ»,- ասաց նա:
Հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ ստորագրահավաք է իրականացվում` Խառատյանին աշխատանքից ազատելու համար, Աղաբաբյանը պատասխանեց. «Չկա նման բան, ի՞նչ ստորագրահավաք»: