|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Հոկտեմբերի 7-ին Արցախում վիրավորված Հայկ Համբարձումյանի առողջական վիճակի մասին Yerkir.am-ին մանրամասներ են հայտնի դարձել: Արդեն հայտնել ենք, որ զինվորին ուղղաթիռով Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից տեղափոխում են Երևանի զինվորական հոսպիտալ: Հայկ Համբարձումյանի մորեղբայրը՝ Ռաֆիկ Զարոյանը, Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, որ իր քրոջ որդին վիրավորում է ստացել սրտի շրջանում:
«Փամփուշտը սրտի ներքևի մասից մտել է, աջ կողքից դուրս է եկել: Վնասվել են լյարդը, լեղածորանը: Ստեփանակերտում վիրահատել են, հիմա էլ տեղափոխում են Երևան: Հայկի վիճակն այժմ լավ է»,- ասաց մեր զրուցակիցը:
Տեղեկացնենք նաև, որ Հայկ Համբարձումյանն ունի հայր ու իրենից մեծ քույր: Տղայի մայրը մահացել է 2010 թվականին: