|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Դեկտեմբերի 22-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորը, տուժածներ չկան․ անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 17-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 01 ON 020 պ/հ (վարորդ՝ Մ. Օ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի Աղստև գետը. ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը։