Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Փրկարար ծառայությունը հուլիսի 8-ին, ժամը 19.18-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Հովք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Իջեւան հատվածի 121-րդ կմ-ում դեռեւս չպարզված հանգամանքներում «Զիլ» մակնիշի 05 UO 816 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել դեպի «Աղստեւ» գետը. տուժածներ չկան:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ն.Մ.-ն (ծնվ.1992թ) եւ Ա.Հ.-ն (ծնվ. 1975թ.) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից: