|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ամստերդամ-Փարիզ գնացքում իսլամական ահաբեկչին հերոսաբար դիմադրած Մարկ Մուգալյանի առողջական վիճակը ծանր է: Այդ մասին հայտնում է Richmond Times Dispatch-ը՝ վկայակոչելով Մուգալյանի հարազատներին:
Կայքի հետ զրույցում նրա բարեկամները նշել են, որ ահաբեկչի արձակած փամփուշտը մտել է Մարկի թոքը և դուրս եկել պարանոցից:
Մուգալյանի ընտանիքի անդամները զարմացած չեն գնացքում Մարկի արածից: «Մենք զարմացած չենք, դա նրա բնավորությունն է: Նա շատ հայրենասեր է: Նա միշտ էլ օգնում է ուրիշներին, բայց հավատացած ենք, որ նա ինքն իրեն հերոս չի համարում»,- նշել են հարազատները: